Պարզվում է, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի կառուցվածքում, որը ղեկավարում է Արթուր Բաղդասարյանը կա հանձնաժողով, որը համակարգում է եվրոպական կառույցների գործունեությունը:
Հենց այդպես է նշված ԱԱԽ մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ստորեւ ներկայցնում ենք հաղորդագրության այդ հատվածը: «ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակարատ Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԱԱԽ-ի շրջանակներում գործող, եվրոպական կառույցների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի Հանրապետությունում կենսագործվող բարեփոխումների համատեքստում»:
Թե ինչպե՞ս, ի՞նչ լծակներով ու գործիքներով են ԱԱԽ-ում համակարգում Եվրոպական կառույցների գործունեությունը, մնում է բաց:
Նշենք, որ այսօր` ապրիլի 29-ին Երեւանում կայացել է Շտեֆան Ֆյուլեի եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, որտեղ Ֆյուլեն պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, քանի որ դրանք մի շարք ուղղություններով լիովին համահունչ են Եվրոպական հարեւանության քաղաքականության փիլիսոփայությանը:





























