Ոստիկանության Շիրակի մարզային վարչության  եւ Անիի բաժնի ծառայողները ապրիլի 29-ին, ժամը 23:45-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են  ենթարկել 36-ամյա Արա Շ.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել են ներարկիչներ, դեղահաբեր եւ սրվակներ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: