Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը Երեւան-Սեւան միջպետական ճանապարհի Երեւան-Աբովյան հատվածում ապրիլի 30-ին կազմակերպել էր ծառատունկ, որի ընթացքում տնկվել է 1500 հացենի տեսակի ծառ:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, թե միաժամանակ Կոտայքի ճանապարհաշինարարական կազմակերպությունը վերոնշյալ ճանապարհի բաժանարար գոտում տեղադրել է թփեր:

Ի դեպ,, որ սա տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից իրականացված միակ ծառատունկը չէ. անցյալ տարի Սեւան-Երեւան ճանապարհի երկայնքով տկնվել են բազմաթիվ ծառեր ու թփեր: Ծառատունկը շարունակական է լինելու, եւ ճանապարհների բարեկարգման միջնաժամկետ ծրագրի շրջանակներում  առաջիկա տարիներին միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին կտնկվեն ավելի քան 140 հազար ծառեր ու թփեր: