Հայաստանում ապրիլի 29-ից 30-ը բացահայտվել է գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու 7-ական, խարդախության 8 եւ խուլիգանության 1 դեպք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 1-ական դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. 8 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: