Քանաքեռի Բանավանի այգում Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները ծառահատում են իրականացրել:  Այս մասին այսօր` ապրիլի 30-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը. «Փտած ծառ էր, որը քամու ազդեցությամբ թեքվել էր: Մեր  տեսուչները գնացել են այն  պահին, երբ ծառը կտրում էին, Արաբկիրի թաղապետի թույլտվությամբ է եղել, տարել են պահեստավորել իրենց մոտ, որ բաժանեն անապահով ընտանիքներին»,-ասաց նա:

Հասմիկ Մկրտչայնի խոսքով`տեսուչները նաեւ իրենց հեռախոսներով նկարել են, տարածքում ընդհանրապես շինարարական աշխատանք չկա, պարզապես թաղապետարանի կողմից հողային աշխատանքներ է իրականացվում,այսինքն` ամբողջ տարածքում հողը փորում են` ծառեր, ծաղիկներ տնկելու համար: