«Հորդորում եմ, եթե կուզեք`խնդրում եմ` բերեք այս տարի շաքարի ճակնդեղ ցանեք: Ինչ պետք է կանեմ: Կգամ, խորհուրդ կտամ, կօգնեմ կմթերեք, ասում են` վախենում եք, որ ձեզ  խաբեն` կկանգնեմ ձեր կողքին, ձեր փողերը կառնեմ ձեզ կտամ»,- ապրիլի 30-ին Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Շաքարի ճակնդեղի մշակությունն ու շաքարի արտադրությունը նախարարը համարել է ռազմավարական նշանակության խնդիր: «Հասկանում եք դա ինչ է նշանակում, մենք դառնալու ենք արտահանող երկիր: Դա պետք է մեզ համար, պետք է ցանեք»,- նշել է նա:

Սակայն գյուղացիները հրաժարվել են կատարել նրա հորդորը: «Պարոն նախարար, չեն ուզում էլի: Գործարանը անցած տարի եկամուտ չի ունեցել: Ոչ մեքենա ունենք, 3 շարքացանով ի՞նչ անենք»,- ասել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:

Ազատանցի մյուս ֆերմերները եւս մերժել են Սերգո Կարապետյանի խնդրանքը: