Այսօր` մայիսի 1-ին, ժամը 15:40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Աշտարակ ճանապարհին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարմիր Խաչի հիվանդանոցի դիմաց իրար են բախվել Lexsus մակնիշի HAI-808 վրացական համարանիշներով եւ բեռնատար ԳԱԶԵԼ մակնիշի 03 ՏՍ 071 համարանիշի ավտոմքենաները:

Բախման արդյունքում բեռնատար ԳԱԶԵԼ-ը շուռ էր եկել: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավոր չկան:

Վթարի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ ՃՈ հետաքննիչները:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի