Առինջ գյուղի ճանապարհին ապրիլի 30-ին ավտովթար է եղել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 30-ի կեսգիշերին Միքայելյանի անվան բժշկական կենտրոնից Կոտայքի ոստիկանությանը հայտնել են, որ Առինջ գյուղից Ջրվեժ գնացող ճանապարհի երրորդ կիլոմետրից վթարի հետեւանքով իրենց մոտ է տեղափոխվել 52-ամյա Սամվել Առաքելյանը, ով աշխատում է Հայաստանի Որակի տեսչության նավթամթերքի բաժնի պետ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ ապրիլի 30-ին, ժամը 12.50-ի սահմաններում նշված հատվածում Սամվել Առաքելյանը, վարելով ԼԱԴԱ մակնիշի 13 ՍՍ 343 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: