Երեւանում վաղը` մայիսի 6-ին, ժամը 18:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա Deep Purple-ի վոկալիստ Իեն Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares խմբի ձայնասկավառակի եւ տեսահոլովակի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթը WhoCares-ը կփոխանցի Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին:

Միջոցառման ընթացքում «Օրանժ Արմենիան» կհայտարարի, որ միացել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նախագծին` Հայաստանում Smoke on the Water-երգը ներկայացնելու իրավունքի համար վճարելով պատկառելի գումար:

Լուսանկարը` Mediamax News Agency