Եգիպտոսում հերթական բախումն է տեղի ունեցել մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ: Ինչպես հաղորդում է տեղական МЕНА գործակալությունը, բախումները, որի արդյունքում 5 մարդ զոհվել, եւս 54 -ը վիրավորվել է, տեղի են ունեցել մայրաքաղաք Կահիրեից ոչ հեռու գտնվող Գիզա քաղաքում:
Ըստ Reuters-ի` մայիսի 7-ի երեկոյան Գիզայի Մարի Մինա եկեղեցում են հավաքվել արմատական իսլամի մի քանի հազար հետեւորդներ` սալաֆիթներ, ովքեր հայտարարել են, թե եկեղեցում բռնությամբ պահվում է քրիստանյա ընտանիքի մի աղջիկ, որն իսլամ է ընդունել: Հենց դա էլ եղել է ընդհարման պատճառ. փոխհրաձգություն է տեղի ունեցել քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ, եկեղեցու շրջանում մի քանի տուն այրվել է: Բախումների վայր են հասել ոստիկանական եւ զինվորական ջոկատները:
Հաղորդվում է, որ Եգիպտոսում իշխանափոխությունից հետո կրոնական հողի վրա բախումները հաճախակի են դարձել: Նման ընդհարում էր տեղի ունեցել նաեւ մարտին, որի արդյուքնում զոհվել էր 13, տուժել ավելի քան 140 մարդ:





























