Թրամփի կրտսեր եղբայր Ռոբերտ Թրամփը կրկին փորձել է խանգարել նախագահի ընտանիքի մասին գրքի հրապարակմանը: Խոսքը Մերի Թրամփի՝ «Չափազանց շատ եւ երբեք չի հերիքում: Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն (Too Much And Never Enough: How My Family Created the World's Most Dangerous Man) գրքի մասին է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գրքում նա պատմում է գործող նախագահի ընտանիքի «մութ պատմության» մասին: Թրամփի եղբայրը փորձում է հասնել այդ գրքի հրապարակման արգելքին:

Ավելի վաղ Նյու Յորքի Քուինս շրջանի դատարանը հրաժարվել է ժամանակավոր արգելք դնել գրքի հրապարկման վրա: