Այս ուրբաթ օրվանից նեղ պայմաններում գտնվող առաջին 255 000 իսպանացիները կսկսեն ստանալ կյանքի համար նվազագույն նպաստ։ Այդ ծրագիրը մայիսի վերջին հավանության արժանացրած կառավարության տվյալներով, նրանց մեկ երրորդը անչափահասներ են, գրում է Euronews-ը։  

Նվազագույն նպաստը կազմում է 462 եվրո, առավելագույնը՝ 1015։

«Կառավարությունում պարզաբանում են, որ կյանքի համար նվազագույն նպաստի նպատակը աղքատությանը վերջ տալն է։ Այն Իսպանիայում ավելացել է համավարակի պատճառով։ Դրա վառ ապացույցն են անվճար ուտելիքի համար հարյուրավոր մարդկանց հերթերը։ Փորձագետների տվյալներով՝ այս միջոցառման շահառուներ կդառնան 850 000 ընտանիքներ, կամ 2 միլիոն 300 000 մարդ»,- գրում է պարբերականը։