Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության արդյունքում վագոն-տնակները չեն հարկվի: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական ​​կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Ըստ նրա՝ հաջորդ շաբաթվա վերջին գերատեսչության կայքում հատուկ հաշվիչ կհայտնվի, որի շնորհիվ քաղաքացիները կկարողանան նոր դրույքաչափերով հաշվարկել իրենց գույքահարկի չափը: «Ուսումնասիրության ընթացքում վերլուծվել է 50 հազարի չափով անշարժ գույք եւ շուկայի իրավիճակը վերջին 3 տարվա ընթացքում:

Այնպիսի կադաստրային արժեք է ընդունվել, որն արտացոլում է իրողությունները, ընդ որում, գները սահմանվել են շուկայական գներից ցածր: Երեւանի կենտրոնում նորակառույց շենքում բնակարանի 1 ք/մ-ի միջին կադաստրային գինը 700 հազար դրամ է սահմանվել, տների գինը՝ 420 հազար դրամ, արդյունաբերական անշարժ գույքի գինը՝ 315 հազար դրամ, հողի գինը՝ 330 հազար դրամ: Կադաստրային արժեքը սահմանելիս անշարժ գույքի ներքին հարդարանքը հաշվի չի առնվում»,- նշեց Թովմասյանը:շՆա նաեւ հավաստիացրեց, որ, չնայած գործարքների քանակի կրճատմանը, գույքի գների կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: