Եգիպտոսում ղպտիների եւ մահմեդականների նոր բախումներ են եղել: Այս անգամ Ալեքսանդրիայում, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:

Ամեն ինչ սկսվել է բողոքի ակցիայից, հազարավոր եգիպտացի քրիստոնյաներ հանդես են եկել Կահիրեում եկեղեցիներից մեկի հրդեհման դեմ: Նրանց է մոտեցել մահմեդականների բազմությունը, եւ սկսվել է ընդհարումը:

Նշենք, որ անկարգությունները կրոնական հողի վրա ընթանում են հանգստյան օրերից: Գիզայում մոտ 4 հազար մահմեդականներ արգելափակել են եկեղեցին: Պնդելով, որ շինության ներսում ուժով պահում են իսլամ ընդունած մի աղջկա, նրանց բախում էին հրահրել: Արդյունքում 10 մարդ մահացել էր, ավելի քան 200-ը վիրավորվել:

Եգիպտական իշխանություններն արդեն հայտարարել են, թե մտադիր են խստացնել օրենսդրությունը նրանց նկատմամբ, ովքեր միջկրոնական բախումներ են հրահրում: