Ստրասբուրգի ուղղիչ դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել Բիշեմա քաղաքի 30-ամյա բնակչի նկատմամբ, ով այրել էր Ղուրանը եւ տեսագրությունը զետեղել ինտերնետում:

Դատարանը գտել է, որ նա «դուրս չի եկել կարծիքի ազատ արտահայտման շրջանակներից», իսկ իր արարքով «բացասական վերաբերմունք է արտահայտել ահաբեկչությունների հետ, որոնց հետ մահմեդական համայնքը կապ չունի»:

Միջադեպը տեղի է ունեցել 2010թ. հոկտեմբերին: Քննչության տվյալներով, Էռնեստո Ռոխաս Աբբատեն դիմակ է հագել, այրել գիրքն ու միզել դրա վրա:

Ստարսբուրգի դատախազությունը պահանջել է Աբբատեին դատապարտել երեք ամսվա ազատազրկման եւ հազար եվրո տուգանքի: