Կահիրեում մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ արյունահեղ բախումների մեղավոր կինը պաշտպանության համար դիմել է Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդին։
Վախենալով իր կյանքի համար՝ երեք երեխաների 25-ամյա մայրը, ում պատճառով Իմբաբ թաղամասում զանգվածային անկարգություններ էին սկսվել, դիմել է Բարձրագույն խորհրդին՝ իրեն ապահով տեղում ապաստան տալու խնդրանքով, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Քրիտոնեուհի Աբիր Ֆահրին մահմեդականի հետ որոշել էր ամուսնանալ` իր քրիստոնյա ամուսնուց բաժ-անվելուց հետո։ Սակայն ընտանիքը կտրականապես դեմ է սրան եւ խայտառակությունից խուսափելու համար կնոջը մարտից փակել է Մար-Մինա եկեղեցում։
Մայիսի 8-ի գիշերը նրա փեսացու, 31-ամյա Յասին Սաբիթը եւ ագրեսիվ մարդկանց խումբը եկեղեցու ուղղությամբ դյուրավառ շշեր էին նետել։ Հրդեհը հաջողվել էր շտապ մարել, սակայն բախումը ոստիկանները կարողացել էին դադարեցնել միայն ժամեր անց։
Բախման արդյունքում վերջին տվյալներով զոհվել էր 15 մարդ, եւս 242-ը վնասվաքներ էին ստացել։





























