Mitre ընկերությունը ղեկավարում է, թերեւս, ամերիկյան կառավարության ամենագաղտնի գիտատեխնոլոգիական լաբորատորիաները: Նրա նախագծերից են սոցիալական ցանցերում լուսանկարներից կենսաչափական տեղեկատվության հավաքագրումը, խելացի ժամացույցների եւ «իրերի ինտերնետի» այլ սարքերի հեռավար կոտրումը, հոտով ստի ճանաչումը: Ընկերությունը նաեւ պայքարում է COVID-19-ի դեմ, մասնակցել է GPS-ի եւ ամերիկյան առաջին ՀՕՊ համակարգի ստեղծմանը, գրում է Forbes-ը:

Mitre-ը հատուկ փորձարարական պետական կառույց է, որն ունի շուրջ 8000 աշխատակից եւ հարկ վճարողների տարեկան 1-2 միլիարդ դոլար բյուջե, 60 տարի շարունակ կառավարության համար նոր տեխնոլոգիաներ է ստեղծում: Կազմակերպության գլխավոր գրասենյակը տեղակայված է Վիրջինիա նահանգի Մաքլեյն քաղաքում բլրի վրա չորս աշտարակներում: Mitre-ի հետազոտական կենտրոններում համակարգչային մասնագետները ու ինժեներները մշակում են թվային գործիքներ՝ Ամերիկայի ամենակարեւոր ռազմական, պաշտպանական եւ հետախուզական ծառայությունների համար:

Mitre-ը կառավարությունից շատ անսովոր լուծումների պատվերներ է ստանում: Դրանց թվում կան խելացի ժամացույցներ, ֆիթնես-թրեքեր եւ տնային ջերմաչափեր կոտրելու գործիքների նախատիպեր՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար, ՀԴԲ-ի համար սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը եւ Twitter-ը, մատնահետքեր հավաքագրելու ծրագիր, ինչպես նաեւ հետազոտություն այն մասին, թե կարող է արդյոեք մարդու մարմնի հոտը հստակ ցույց տալ՝ ստում է մարդը, թե ոչ, եւ այլն։

«Եթե սպառնալիք կա ազգային անվտանգության կամ հանրային շահի համար, ապա Mitre-ը դժվար թե հեռու մնա խնդիրը լուծելուց»,- ասում է Miter-ի տեղեկատվական անվտանգության նախկին ինժեներ Մեթ Էդմանը:

Mitre-ում աշխատելիս Էդմանը համագործակցել է ՀԴԲ-ի հետ եւ օգտագործել է իր հաքերային հմտությունները՝ թմրանյութ վաճառող ապօրինի օնլայն առեւտրային ցանցիի բացահայտման համար: Mitre-ից Էդմանի հեռանալուց կարճ ժամանակ անց նրան թույլ են տվել ավարտել այդ աշխատանքը՝ ՀԴԲ գործակալ Իլհվան Յամի հետ նա մեկնել է Ռեյկյավիկ, որպեսզի փակի Dread Pirate Roberts-ի նույն Ռոս Ուլբրիխտի կողմից վարվող կայքը: Այսօր ընդհատակյա շուկայի ստեղծողը կրում է ցմահ ազատազրկման պատիժը: Մինչ Էդմանն աշխատում էր Mitre-ում, կազմակերպությունն օգնել է ՀԴԲ-ին հետեւել բազմաթիվ մանկական պոռնոգրաֆիայի կայքեր օգտագործողներին՝ «Տորպեդո» գործողության շրջանակներում: Այդ ժամանակ գլխավոր դատախազ Լորետա Լինչը գործն անվանել էր դարքնեթի պատմության մեջ կրկնվող կետ։

Mitre-ի ծառայողական ցուցակը լի է հասարակության կողմից չճանաչված ձեռքբերումներով: Նույնիսկ նրանք, ովքեր ապրում են Mitre-ի մեծ գրասենյակի կողքին շատ հաճախ չեն պատկերացնում, որ հաստատությունը 60 տարի հուսալի հենարան է եղել ազգային անվտանգության եւ պաշտպանության համար: