Նախանական պայմանավորվածությամբ իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան երեք քույրերի քրեական գործերը հասել են Մոսկվայի դատարաններ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Մոսկվայի Բուտիրսկի դատարանի մամուլի ծառայությունում, որտեղ գտնվում է կրտսեր քրոջ գործը:
Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում երկու մյուս քույրերի դեմ քրեական գործի գրանցման վերաբերյալ նշում է հայտնվել: Դատական նիստերի ամսաթիվը դեռ նշանակված չէ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Գլխավոր դատախազությունը հաստատել է աղջիկների հանդեպ քրեական գործով մեղադրանքները:
Իրավապահ մարմիններում աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ եթե Գլխավոր դատախազությունը հաստատի մեղադրական եզրակացությունը եւ քույրերի գործը դատարան ուղարկի, ապա այն կդիտարկվի ԶԼՄ-ներից եւ եւ ունկնդիրներից փակ ռեժիմով, քանի որ պետական մեղադրողը համապատասխան միջնորդություն կներկայացնի՝ կապված այն բանի հետ, որ նյութերում բազմիցս նշում են դուստրերի նկատմամբ հոր նվաստացումների եւ բռնությունների մասին։ Աղբյուրի խոսքերով՝ կրտսեր քրոջ դեպքը բժշկական բնույթի միջոցառումներ նշանակելու որոշումը հաստատելու դեպքում առավել եւս կդիտարկվի փակ նիստում: Ռուսաստանի Դաշնության Քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործը փակ ռեժիմով է լսվում, եթե դրա նյութերը պարունակում են տեղեկություններ սեռական անձեռնմխելիության եւ անձի սեռական ազատության եւ այլ հանցագործությունների մասին, որոնք «կարող են հանգեցնել քրեական գործի մասնակիցների կյանքի ինտիմ կողմերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտմանը կամ նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկություններ են պարունակում: Բժշկական բնույթի միջոցառումների վերաբերյալ դատական լսումները նույնպես անցկացվում են փակ ռեժիմով:





























