Հուլիսի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ճամփեզրի տներից մեկի հողամասում. 54-ամյա վարորդը եւ 69-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հուլիսի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ պատահարի հետեւանքով տեղափոխված տղամարդը՝ Սուքիաս Հարությունյանը ժամը 04.00-ի սահմաններում մահացել է:

Քննությունը շարունակվում է։