Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսներին կոչ է արել փոխել իրենց կենսակերպը՝ վերադառնալով «հողին» եւ բոբիկ քայլել ցողի վրայով, գրում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

«Վերադարձե՛ք հողին, վերադարձե՛ք: Քայլեք ոտաբոբիկ, նույնիսկ եթե դուք իններորդ հարկում եք ապրում: Առավոտյան դուրս եկեք: Պարզապես մտածեք` ե՞րբ եք վերջին անգամ ցողի մեջ քայլել... Դա դեղ է»,-նշել է Լուկաշենկոն:

Նախագահն ասել է, որ կարեւոր է չթողնել հողն ու գյուղը, քանի որ հակառակ դեպքում երկիրը կկործանվի եւ կաղքատանա:

Լուկաշենկոն նաեւ խնդրել է արձակուրդն անցկացնել Բելառուսում, քանի որ այլ երկրներից վերադառնալիս մարդիկ պետք է իրենց հաշվին ինքնամեկուսացվեն: