Քուվեյթի վերաքննիչ դատարանը նախկին օրենսդիր եւ փաստաբան Նասեր Ալ-Դյուվայլին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման եւ տուգանել 2 000 դինարի (6․500 դոլար)՝ նրան մեղավոր ճանաչելով Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) վիրավորելու համար, հայտնում է քուվեյթական «Ալ-Անբաա» թերթը:

Ավելի վաղ՝ փետրվար ամսվա սկզբին, Ալ-Դյուվայլն արդարացվել էր Քրեական դատարանի կողմից նույն մեղադրանքների մասով, սակայն մեղադրող կողմը բողոքարկել էր պատիժը եւ պահանջել, որպեսզի նրան մեղադրեն կիբերհանցագործությունների մասին օրենքի խախտման մեջ՝ Twitter-ում արված գրառումների կապակցությամբ:

Քուվեյթի Արտաքին գործերի նախարարությունը բողոք է ներկայացրել ընդդեմ Ալ-Դյուվայլի՝ պնդելով, որ նա սպառնում է «Քուվեյթի եւ ԱՄԷ-ի միջեւ դիվանագիտական ​​կապերին»:

.