Եվրամիությունը կոպիտ սխալ թույլ կտա, եթե չպատասխանի սադրանքներին Արեւելյան Միջերկրական ծովում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ նա ցանկանում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ով խախտում է Հունաստանի եւ Կիպրոսի ծովային տարածքը, փոխանցում է Reuters-ը:

«Միջերկրական ծովի այս հատվածում, որը կենսական նշանակություն ունի մեր երկու երկրների համար, էներգետիկ եւ անվտանգության խնդիրները կարեւոր նշանակություն ունեն: Վտանգված է պայքարն իշխանության համար, մասնավորապես՝  Թուրքիայում եւ Ռուսաստանում, որոնք ավելի ու ավելի շատ են հայտարարում իրենց մասին, իսկ ԵՄ-ն իր հերթին նախկինի պետ շատ քիչ բան է անում ի պատասխան»,- կիպրոսցի իր գործընկեր Նիկոս Անաստասիադեսի հետ միասին  ասել է Մակրոնը լրագրողներին: «Լուրջ սխալ կլիներ մեր անվտանգությունը Միջերկրական ծովում թողնել այլ գործող անձանց ձեռքերում: Դա տարբերակ չէ Եվրոպայի համար, եւ Ֆրանսիան դա թույլ չի տա»: