Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 22-ին Շամբոր ամրոցում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ որոշել է ֆուտբոլ խաղալ նրանց հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Europe 1 ռադիոկայանին:
Սակայն խաղի ընթացքում նա պատահաբար գնդակով հարվածել է խաղացողներից մեկի գլխին:
Twitter-ի օգտատեր Գիլես Գալինարոն այդ պահը ցուցադրել է տեսանյութով: Խաղը, չնայած միջադեպին, շարունակվել է:
Նախագահ Էմանուել Մակրոնը եկել է Շամբոր, որպեսզի մասնակցի մի ծրագրի, որն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր որեւէ տեղ հանգստանալու հնարավորություն չունեն:




























