Հայկական ինովացիաները համաշխարհային ապրանքանիշ կդառնան

Orion Worldwide Innovations Armenia-ն (“Orion Armenia”) բացել է իր ներկայացուցչությունը Հայաստանում՝ ստարտափների առավել արդյունավետ առաջխաղացման նպատակով:

Ստարտափների առաջխաղացումը՝ Նյու Յորքյան սխեմայով

Ներկայացուցչությունը Հայաստանում գործում է ընդամենը մեկ ամիս, սակայն 2017-ին ընկերության հիմնադրումից ի վեր ամերիկյան գրասենյակը Orion Worldwide Innovations LLC ընկերության տնօրեն և հիմնադիր Էմմա Առաքելյանի գլխավորությամբ, ակտիվորեն համագործակցում է Հայաստանի հետ՝ նպաստելով տեխնոլոգիական,օրենսդրական և կրթական բարեփոխումների իրականացմանը: Նման նախաձեռնություններից մեկն են դարձել օրենսդրական բարեփոխումները մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ օրենսդրության ոլորտում, որոնք այժմ ներկայացված են կառավարության հաստատմանը: Մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ իրավունքի ամրապնդումը հզոր խթան կլինի հայկական ստարտափների առաջխաղացման եւ հայկական ինովացիաների բրենդի համաշխարհային ճանաչելիության բարձրացման համար, համոզված են ընկերությունում:

«Ներկայացուցչության բացման նպատակը հայկական ստարտափների ներդրումային գրավչության, մրցունակության եւ ճանաչելիության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումն է՝ ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից ներդրողներ ներգրավելու համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ներկայացուցչության գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Դիանա Արզումանյանը:

Գրասենյակը ծառայությունների ամբողջական փաթեթ կտրամադրի ինովացիաների պաշտպանության եւ հայկական ստարտափների մուտքն ԱՄՆ եւ ԵՄ շուկաներ արագացնելու համար: «Մենք մտադիր ենք իրականացնել նույն քաղաքականությունը, որը ժամանակին զարգացած երկերները,մասնավորապես Իսրայելն էր իրականացնում: Մենք փաստացի կօգտագործենք աշխատանքի և շուկայավարման նույն սխեմաները, որպեսզի ավելի արագ հաջողությունների հասնենք հայկական ստարտափների առաջխաղացման հարցում»,- հայտարարեց նա:

Ստարտափներին առցանց խորհրդատվություններ

Սահմանված նպատակներին հասնելու համար Orion Armenia ընկերությունը առցանց դասընթացների շարք է նախաձեռնել “How to become investable in the U.S.” («Ինչպես դառնալ ներդրումային ԱՄՆ-ում») խորագրով, համագործակցելով Նյու Յորքում գործող BAJ Accelerator-ի, IAB International Academy of Business և Skill.am.-ի հետ: Հեռավար դասընթացները կվարեն  բիզնեսի, տեխնոլոգիրաների, գիտության ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ և ներդրողներ:

Մասնակիցները կկիսեն իրենց փորձը եւ խորհուրդ կտան տեղական և միջազգային  ստարտափներին՝ ինչպես բարձրացնել իրենց ներդրումային գրավչության մակարդակը, ինչպես գրավել վենչուրային հիմնադրամների, միկրովենչուրային հիմնադրամների, «հրեշտակ» ներդրողների ինչպես նաեւ ԱՄՆ-ում տարածված ընտանեկան ներդրումային գրասենյակների հետաքրքրությունը:

Այս առցանց դասընթացների միջոցով ընկերությունը  փորձում է արագացված եղանակով ավելացնել մասնակիցների պատրաստվածության մակարդակն ամերիկյան շուկա մուտք գործելու համար: Բոլորը ցանկացողները կարող են միանալ դասընթացներին  երեքշաբթի և հինգշաբթի օրերին առցանց կամ լսել ձայնագրությունները, որոնք հասանելի կլինեն կայքում օգոստոս ամսից։ Մանրամասները հրապարակված են www.orionwi.com ընկերության կայքում, ինչպես նաև ընկերության ֆեյսբուքյան էջում։ Առաջին երեք ամիսների (հուլիս-սեպտեմբեր) ընթացքում տեղական ստարտափների համար դասընթացներն ու թրեյնինգներն անվճար կլինեն:

ԱՄՆ ներդրողներից կազմված ներկայացուցչությունը կայցելի Հայաստան

Բացի ուսուցման դասընթացներից, օգտագործվելու են ԱՄՆ-ում Orion Worldwide Innovations LLC ներկայացուցչության բոլոր գործարար կապերը հայկական եւ ամերիկյան բիզնես ոլորտների միջեւ  համագործակցությունն ամրապնդելու համար: Orion Armenia-ն նաև  BAJ Accelerator-ի( www.bajаccelerator.com ) գործընկերն է և հովանավորը:  2021 թվականին ընկերությունը նախատեսում է Հայաստանում կազմակերպել BAJ Accelerator-ի ներկայացուցիչների  հանդիպում ԱՄՆ ներդրողների եւ ձեռներեցների մասնակցությամբ: Էմմա Առաքելյանը, ով նաև BAJ Accelerator-ի համահիմնադիրն է , իր առաքելությունն է համարում նպաստել  հայկական ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանը և  միջազգային ներդրողների և մասնագետների հետ ամուր կապերի հաստատմանը։ Համաժողովին մասնակցելու են ոչ միայն հայկական, այլ նաև բալթյան, իսրայելական, ամերիկյան և այլ երկրներից ստարտափները։ Այցը  նախատեսված էր այս տարի, սակայն ժամկետները տեղափոխվել են COVID-19  համավարակի պատճառով:

Կորոնավիրուսը՝ որպես հնարավորություն

Չնայած բոլոր դժվարություններին, որոնց հանգեցրել է համավարակը, շատ ստարտափներ, այդ թվում նաեւ Հայաստանում, կարողացել են կորոնավիրուսն օգտագործել որպես նորարարությունների հնարավորություն հասարակությանը օգնելու համար: «Կան AI ոլորտում շատ հետաքրքիր ստարտափներ, որոնք կրեատիվորեն են մոտեցել կորոնավիրուսի լույսի ներքո ստեղծված մի շարք խնդիրների լուծմանը: Օրինակ՝ HealthTech, AI and Computer Vision տեխնոլոգիաներն օգտագործվել են վիրուսի տարածում թույլ չտալու նախազգուշական միջոցառումների ապահովման նպատակներով»,- հայտնեց Արզումանյանը:

Ներդրողները նաեւ հատուկ ուշադրություն են դարձնում COVID-19-ի հետ կապված նախագծերին: Ներկայումս ներդրողներին հետաքրքրում են DeepTech, SaaS, բժշկության, COVID-19-ի եւ AI-ի հետ կապված նախագծերը: AI-ում հիմա նախագծերը հիմնականում կապում են համավարակի ոլորտում ստեղծված  իրավիճակի հետ, այնպես որ՝ հիմա համանման նախագծերը որոշակի չափով կարելի է համարել առանձին եւ անչափ հետաքրքիր ուղղություն:

«Մենք հրավիրում ենք  հայկական և հայ հիմնադիրներ ունեցող արտասահմանյան  ստարտափներին համագործակցելու մեզ հետ իրենց գործունեությունն ու նորարարությունները ԱՄՆ-ում և ողջ աշխարհում հասանելի և ճանաչելի դարձնելու նպատակով։ Մենք պատրաստում ենք հաջորդ unicorn-ներին»,- ասաց ընկերության տնօրենը։