Սպիտակ տունն ու Սենատը ԱՄՆ-ի տնտեսությանն աջակցության նոր փաթեթի հարցով «սկզբունքային» համաձայնության են հասել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Մարկ Մեդոուզի հայտարարությանը:
Նա հայտարարել է, որ օգնության փաթեթն ամենայն հավանականությամբ կհրապարակվի հուլիսի 27-ին, երբ լուծվեն մի շարք հարցեր, որոնց բովանդակությունը նա չի հստակեցրել:
Ավելի վաղ Մեդոուզը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն ու հանրապետական սենատորները համարում են, որ կորոնավիրուսի հետ կապված մարտին քաղաքացիներին տրամադրված վճարումները չափազանց խոշոր են եղել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը եւս 1 տրիլիոն դոլար կհատկացնի տնտեսության աջակցությանը: Այս մասին հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:




























