Երկուշաբթի Իսպանիայի Անադալուզիա ինքնավար միավորումում ուղղաթիռ է կործանվել, հայտնում է EFE գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ տեղի ունեցած պատահարի հետեւանքով զոհվել է ուղղաթիռում եղած 2 մարդ: Ուղղաթիռն ընկել է դաշտում տեղական ժամանակով 08:00-ին Պեդրերա համայնքի շրջանում:

Պատահարի վայր են ժամանել հրշեջներ, բժիշկներ եւ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են: