Կահիրեում միջկրոնական նոր բախումներ են  բռնկվել: Ականատեսների վկայությամբ`  բախումները տեղի եւ ունեցել շաբաթ երեկոյան հեռուստակենտրոնի շենքի մոտ, այն բանից հետո, երբ անհայտ անձանց խումբը հարձակվել է խաղաղ հանրահավաք անցկացնող քրիստոնյաների վրա: Հաղորդվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների վրա, մի քանի մարդ վիրավորվել է:

Դրանից հետո բախումների հատվածում մի քանի մեքենաներ են այրվել: Ոստիկանությունն ու զինավորկանները «կենդանի պատնեշ» են ստեղծել` բաժանելով քրիստոնյաներին եւ մահմեդականներին:

Միաժամանակ, տարբեր շրջաններց իրադարձությունների վայր են շտապել հարյուրավոր երիտասարդներ, որոնց ճանպարհը սակայն փակել են ոստիկաններն ու զինվորականները: Երբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից` զինվորականներն օդ են կրակել, իսկ ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել:

Այդ գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել իրավիճակը վերահսկելի դարձնել: