Կահիրեի արվարձանում մայիսի 15 -ին ղպտի քրիստոնյաների եւ անհայտ անձանց բախումների արդյունքում երկու մարդ զոհվել է, եւս 60-ը` վիրավորվել:

Ըստ Եգիպտոսի հեռուստատեսության` միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քրիստոնյաները խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում տեղական հեռուստաընկերության շենքի մոտ` պահանջելով քրիստանյա փոքրամասնության իրավունքների ընդլայնում:

Նրանց վրա այդ պահին հարձակվել է անհայտ անձանց խումբը` զինված հրազենով եւ  «մոլոտովյան կոկտեյլներով»: