Կահիրեում՝ Կույս Մարիամի եկեղեցու մոտ, հարձակում են գործել եգիպտոսցի քրիստոնյաների վրա։
Անհայտ անձինք հարձակվել են ղպտիների վրա, ովքեր այդ պահին դուրս էին գալիս տաճարից։ Ոստիկանությունը բռնել է հարձակումը գործած հինգ հոգու, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Եկեղեցին բացվել էր ղպտիների եւ իշխանության ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։ Տաճարի բացվելու լուրն իմանալուց հետո այնտեղ են եկել եկեղեցու բացմանը դեմ արտահայտվող ազատական իսլամական հոսանքի ներկայացուցիչները։
Ավելի վաղ քրիստոնյաները ցույց էին կազմակերպել Կահիրեի հեռուստակենտրոնի մոտ՝ պահանջելով բացել եկեղեցին եւ ազատ արձակել ակցիայի մասնակիցներին։
Ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության 10 տոկոսը։




























