ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր տեւեց 5 րոպե:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջիկա խորհրդարանական քառօրյան պետք է կարճ տեւի՝ կապված ներկայիս իրավիճակի հետ, պետք է ներառել միայն այն հարցերը, որոնք կապված են երկրում սահմանված ռազմական դրության ռեժիմի հետ:

Արդյունքում բոլոր 4 հարցերի քննարկումը, որոնք գտնվում էին հանձնաժողովի օրակարգում, հետաձգվեց 2 ամսով: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը: