«Հայաստանի դիվանագիտական զինանոցում այդ զենքը կա, բայց կարծում եմ, որ դեռևս տեղ ունենք դա չանելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելուն։

«Ես հարց եմ տվել վարչապետին, որ կարո՞ղ է սա էդ ժամանակն է, որ քննարկումներ սկսենք։ Վերջին հաշվով կարևոր է, որ էդ ուղերձը հասնի թշնամու երկրին, բայց թե ե՞րբ է դրա ճիշտ ժամանակը, կարծում եմ՝ հիմա չի, որովհետև դա պետք է լինի վերջին կրակոցը։ Այսինքն՝ եթե մենք դա անում ենք, նշանակում է էլ որևէ մեկի հետ որևէ խոսելու բան չունենք, իսկ մենք դեռ էդ իրավիճակում չենք»,- պարզաբանեց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։