Carrefour սուպերմարկետների ցանցը ստիպված է եղել դադարեցնել Բելգիայում «Ռենովա» անվանումով զուգարանի թղթի վաճառքը, որի վրա պատկերված են զոդիակի նշանները: Պարզվում է, որ Կույսի եւ Այծեղջյուրի համաստեղության խորհրդանիշները հիշեցնում են արաբերենով գրված «Ալլահ» եւ «Մուհամմեդ» բառերը, հաղորդում է islamnews.ru-ն:

Մի քանի օր առաջ Բրյուսելի Մոլենբեկի շրջանում գտնվող երկու մզկիթների այցելուները բարձրացրել են նման ապրանքների վաճառքի նպատակահարմարության հարցը: Ու թեեւ այդ զուգարանի թուղթը գնողների կողմից լուրջ բողոքներ դեռ չեն ստացվել, այդուհանդերձ Carrefour-ի ղեկավարությունը որոշել է սուպերմարկետներից հանել այդ ապրանքը` «շառից, փորձանքից հեռու» տրամաբանությունից ելնելով: