Խորհրդարանի նախատեսած 7 միջոցառումների իրականացման համար 2021 թվականին պետական բյուջեից հատկացվելու է 6 մլրդ 98 մլն դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով ու Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Ընդ որում, նրա խոսքով, այդ միջոցների առյուծի բաժինը՝ 5 մլրդ 620 մլն դրամ (92,2 տոկոսը), ծախսվելու է խորհրդարանի լիարժեք գործունեության, փորձագիտական-վերլուծական եւ ներկայացուցչական ծառայությունների ապահովման համար։

Սիրականյանը նշեց, որ խորհրդարանի պահպանման ծախսերը, 2020 թվականի համեմատությամբ, կկրճատվեն 8,7 մլն դրամով։