2021 թվականին գլխավոր դատախազության կարիքների համար ծրագրվում է հատկացնել 5 մլրդ 793 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Հմայակ Նավասարդյանը:

Տվյալ միջոցները կուղղվեն 3 ծրագրերի իրականացմանը: Պետության կողմից տրամադրված միջոցներից ճնշող մեծամասնությունը՝ 5 մլրդ 189 մլն դրամը (գրեթե 92 տոկոս), կծախսվի աշխատողների աշխատավարձերը վճարելու համար: