2021 թվականի բյուջեի նախագծով մենք նախատեսում էինք ֆինանսավորում ստանալ հինգ ծրագրի իրականացման համար, բայց փաստորեն իրականացվելու է չորսը։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով ու Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Մելիքյանը։
Բոլոր ծրագրերի իրականացման համար հատկացվել է 8,4 մլրդ դրամ։ Այս գումարից շուրջ 8,2 մլրդ դրամը կծախսվի աշխատավարձերի վճարման համար։





























