Մախաչկալայում սպանվել են Աստվածաբանության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր Մակսուդ Սադիկովը եւ նրա զարմիկը: Այդ մասին հայտնել են Դաղստանի ներքին գործերի նախարարությունից: Նախնական տվյալներով` անհայտ անձը կրակ է բացել, երբ ռեկտորը մեքենայով մոտենում էր իր տանը:
Հարուցվել է քրեկան գործ: Սպանության հիմնական վարկածը կապվում է ռեկտորի մասնագիտական գործունեության հետ:
Սադիկովի ղեկավարած ուսումնական հաստատությունը միավորում է աշխարհիկ եւ կրոնական կրթությունը:
Որպես սպանության հիմնական վարկած է դիտարկվում կրոնական ծայրահեղականների վրեժխնդրությունը Սադիկովի մի բանաստեղծության համար, որը հասցեգրված էր մահմեդականներին` Բեսլանի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծման առնչությամբ: Տեղի մահմեդականները բանաստեղծության մեջ վիրավորանք էին նկատել իրենց կրոնի հանդեպ:
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























