Կիեւում Femen կանանց շարժման ակտիվիստուհին փորձել է ձախողել 2012-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետադարձ հաշվարկն ազդարարող ժամացույցի հանդիսավոր մեկնարկը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այդ ժամանակ հավաքվածների մոտ է վազել կիսամերկ մի աղջիկ, ում մեջքին գրված է եղել «Եվրո-2012-ն առանց մարմնավաճառության»: Աղջիկը սուլել է մրցավարական սուլիչով ու թափահարել խորհրդանշական կարմիր քարտը: Մի քանի րոպե անց նրան տարել են պահապանները, ապա արարողությունը շարունակվել է:

Ժամացույցի հետադարձ հաշվարկն սկսվել է հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 19-ին, Եվրո-2012-ից ուղիղ մեկ տարի առաջ:

Առաջնությունը կայանալու միաժամանակ Լեհաստանում եւ Ուկրաինայում: Մեկնարկային խաղը կայանալու է Վարշավայում, իսկ եզրափակիչը` Կիեւում: