Crestbook.com հեղինակավոր շախմատային կայքն իր ընթերցողների մասնակցությամբ անցկացրել է ասուլիս Լեւոն Արոնյանի հետ:

Հայ գրոսմայստերը պատասխանել է բազմաթիվ հարցերի: Աշխարի չեմպիոնի հավակնորդների որոշման մրցակարգի պարբերաբար լինող փոփոխությունների վերաբերյալ Արոնյանն ասել է, որ նյարդային շարժումներն ու հավերժ փոփոխությունները ՖԻԴԵ-ի թույլ կողմերն են, սակայն դրա պատճառը Արոնյանի կարծիքով այն է, որ շախմատիստները երբեք չեն ունեցել եւ չունեն դրա դեմ պայքարելու իրավական մեխանիզմ, նախաձեռնություններ շախմատիստների կողմից եւս չեն եղել: Արոնյանը վստահ է, որ եթե շախմատում լիներ սուպերգրոսմայստերների ընտրած ավագագույն անձանց եւ իրավաբանների խորհուրդ, որի կարծիքի հետ հաշվի կնստեր շախմատային հասարակությունն ու ՖԻԴԵ-ն, ապա հակասություններն ու թյուրընկալումներն ավելի քիչ կլինեին, իսկ քանի դեռ պրֆոեսիոնալները զրկված են որեւէ իրավական պաշտպանությունից, ՖԻԴԵ-ն էլ այսօր միակ կազմակերպությունն է, որը նրանց գումար վաստակելու հնարավորություն է տալիս, ապա բոլոր շախմատային գործերը կլուծվեն առանց պրֆեսիոնալների կարծիքը հաշվի առնելու:

Այդուամենայնիվ, Արոնյանը հավակնորդների մրցաշարի ձեւաչափն ընդունելի է համարում, եթե պահպանվի Գրան-պրիների եւ Աշխարհի գավաթի խաղարկության համակարգը, քանի որ դրանք կայուն են եւ հասկանալի:

Հավակնորդների մրցաշարի հաղթող Բորիս Գելֆանդին Արոնյանը բնորոշել է որպես չափազանց շատ աշխատող եւ համբերատար շախմատիստ: -Ես շատ ուրախ եմ, որ նրա անձնազոհությունն ու սերը խաղի նկատմամբ ի վերջո պտուղ տվեց: Նրա հաջողությունը ցույց է տալիս, որ շախմատային երկարակեցությունը նրա արյան մեջ է - նշել է Արոնյանը:

Հավակնորդների մրցաշարում Ալեքսանդր Գրիշչուկի հետ դիմակայության մասին Արոնյանը հայտարարել է, որ պատշաճ մակարդակի վրա էր իր պատրաստութունը եւ ընդհանուր առմամբ գոհ է պարտիաներում ունեցած դիրքերից: -Միայն վերջին պարտիայում ես այլայլված էի, որ չէի կարողացել հաղթել նախավերջին պարտիայում: Ընդհանուր առմամբ, ամբողջ դիմակայության ընթացքում ես ճնշում էին գործադրում, սակայն հենց առաջին պարտիայում չօգտագործեցի հաղթելու հնարավորությունը, բայց ես հաճախ են անհաջող լինում առաջին տուրում: Իսկ Գրիշչուկը լավ էր խաղում, պաշտպանվում էր, չեն հանձնվում եւ ռապիդում արդարացի հաղթող դուրս եկավ այդպիսի կարճ մրցամարտում – ասել է Արոնյանը:

Շախմատում ունեցած իր հաջողություններում Լեւոն Արոնյանը մեծ դեր է տալիս ընտանիքին, հատկապես մորը եւ ընկերներին, որոնք իր փոխարեն արել են մյուս գործերը: Արոնյանը չի թաքցնում, որ շախմատային տաղանդից բացի ունի նաեւ ծուլության տաղանդ:

Արոնյանին խնդրել են նաեւ համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին: Հայկական շախմատի առաջատարը նշել է, որ Սերգեյ Մովսիսյանի գալուց հետո այժմ Հայաստանի թիմն ավելի ուժեղ է:

Ասուլիսը ներկայացված է  Crestbook.com կայքում եւ ունենալու է շարունակություն: