Շվեյցարական Նեւշատել քաղաքի «Քսամաքս» ֆուտբոլային ակումբը գնած չեչեն Բուլատ Չագաեւը ցանկանում է թիմն անվանափոխել եւ կոչել «Քսամաքս Վայնախ»: Չեչեներեն «վայնախ» նշանակում է «մեր ժողովուրդ»:

«Քսամաքսի» պատվավոր նախագահ Ժիլբեր Ֆաչինետին հայտարարել է, որ անվանումը ակումբի ինքնության մի մասն է եւ չի կարող խոսք լինել դրա փոփոխման մասին: Ֆաչինետիի խոսքով, ինքն ու ակումբի երկրպագուններն ուղղակի սարսափած են այդ նախաձեռնությունից, հաղորդում է Le Matin-ը: