Մադրիդի Ռեալը նպատակ է դրել գնել Աթլետիկոյի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյին: Արքայական ակումբը պատրաստ է արգենտինացու համար վճարել 45 միլիոն եվրո, նաեւ Աթլետիկոյին տրամադրել Լաս Դիարայի եւ Ալվարո Նեգրեդոյի իրավունքները: AS-ի տեղեկություններով, Աթլետիկոն պատրաստ է բանակցել: Նեգրեդոյյի իրավունքը Սեւիլիայից գնելու համար Ռեալը ստիպված կլինի վճարել 19 միլիոն եվրո: