Անգլիայի ֆուտբոլային Պրեմյեր լիգայի ակումբների ընդհանուր շահույթն ավելացել է 2 տոկոսով եւ առաջին անգամ գերազանցել է 2 միլիարդ ֆունտ ստերլինգը: Ակումբները շահույթի 68 տոկոսը` 1,4 միլիարդը ծախսում են աշխատավարձի վրա: Եթե Մանչեսթեր Յունայթեդում աշխատավարձի վրա ծախսում են տարեկան շահույթի 46 տոկոսը, ապա Մանչեսթեր Սիթիում աշխատավարձերը գերազանցել են շահույթը 107 տոկոսով: Խաղացողների աշխատավարձի ընդհանուր գումարով 2002 թվականից առաջատարը Չելսին է: Այս մրցաշրջանում Աբրամովիչն իր ֆուտբոլիստներին վճարելէ 174 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Newsru-ն: