Եվրոպական առաջատար ակումբները սկսել են պայքարը բրազիլական ֆուտբոլի 19-ամյա աստղ Նեյմարի համար: Չելսիի 35 միլիոն եվրո առաջարկից հետո Սանտոսը հայտարարել էր, որ դեռ կսպասեն: Այժմ Մադրիդի Ռեալն է ցանկություն հայտնել գնել Նեյմարի իրավունքը եւ վարձավճարով տալ նույն Սանտոսին: Ռեալը Նեյմարի ծառայությունների կարիքն առայժմ չունի, հաղորդում է Marca-ն: