Լիբիայի պետական հեռուստատեսությունը կիրակի երեկոյան ցուցադրել է Մուամար Քադաֆիի եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հանդիպման տեսանյութը:

Ավելի վաղ Քադաֆիի հետ իր հանդիպման մասին Իլյումժինովը պատմել էր «Ինտերֆաքսին»` ավելացնելով, որ շախմատ է խաղացել Լիբիայի առաջնորդի հետ:

Իլյումժինովն ասել է, որ Լիբիա է մեկնել Քադաֆիի ավագ որդու հրավերով, ով ղեկավարում է այդ երկրի օլիմպիական կոմիտեն: Նախատեսվում է, որ Լիբիայի մայրաքաղաքում շախմատի մրցաշար կանցկացվի հոկտեմբերի 1 -ին:

Հիշեցենենք, որ G8 –ի գագաթնաժողովին ՌԴ նախագահը հայտարարել էր, թե Ռուսաստանն ստանձնում է Լիբիայում իրավիճակի կարգավորման միջոնորդական առաքելությունը: