Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության` Կլաուսուրայի ավարտից մեկ տուր առաջ Վելես Սարսֆիլդը նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը` չորս միավոր առաջ անցնելով Լանուսից, որը 0:1 հաշվով պարտվեց Արխենտինոս Խունիորսին: Վելես Սարսֆիլդը 2:0 հաշվով հաղթեց Ուրականին եւ 8-րդ անգամ հռչակվեց չեմպիոն: