Դալաս Մավերիքսի առաջին չեմպիոնական տիտղոսով ավարտվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մրցաշրջանը: Մայամի Հիթի հետ եզրափակիչի միյան վերջին` 6-րդ խաղում Դալասը ձեռք բերեց չորս հաղթանակի առավելություն: 6-րդ խաղում Դալասն առավելության հասավ 105:95 հաշվով եւ հաղթեց ընդհանուր 4:2 հաշվով: Եզրափակիչի ամենաարժեքավոր խաղացող ճանաչվեց Դիրկ Նովիցկին: