Չմշկասահորդների միջազգային միության խորհուրդը չեղյալ է համարել ռուսաստանի գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի որակազրկումը: Պլյուշչենկոն կկարողանա մասնակցել աշխարհի, Եվրոպայի առաջնություններին եւ Սոչիի Օլիմպիական խաղերին:

Այժմ Պլյուշչենկոն բուժվում է Գերմանիայում:

Միջազգային ֆեդերացիան Պլյուշչենկոյին որակազրկել էր 2010թ. հունիսին: Գեղասահորդը վնասվածքի պատճառաբանությամբ հրաժարվել էր մասնակցել աշխարհի առաջնությանը, սակայն շուտով մասնակցել էր մի քանի կոմերցիոն շոուների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: