Չիլիում եւս ավարտվեց ֆուտբոլային առաջնությունը: Կանոնավոր առաջնության արդյունքում եզրափակիչ էին դուրս եկել Ունիվերսիդադ դե Չիլին եւ Ունիվերսիդադ Կատոլիկան:
Եզրափակիչի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր Կատոլիկան, սակայն պատասխան խաղում Ունիվերսիդադը Գուստավո Կանալեսի երեք գոլերի շնորհիվ առավելության հասավ 4:1 հաշվով եւ երկու հանդիպման արդյունքում 14-րդ անգամ հռչակվեց Չիլիի չեմպիոն:




























