Անկասկած Մադրիդն առանց ֆուտբոլիստների հրավերի էլ միշտ եղել է տուրիստների թիրախներից մեկը: Սակայն վերջին տարիներին ներիսպանական մրցակցությունում Բարսելոնան առավելություն է ստացել, եւ Մադրիդի տուրիստական վարկանիշը բարձրացնելու գործին մասնակից են դարձել նաեւ Ռեալի աստղերը` Ռոնալուն, Կական, Ռամոսը, Դի Մարիան, Մարսելոն, Ալոնսոն, Օզիլն ու Խեդիրան:




























