Փարիզում կայացել է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, դարպասապահ Բեռնար Լամայի սպորտից հեռանալու տասնամյակին նվիրված ֆուտբոլային երեկո` Ֆրանսիա-1998, Պարի Սեն Ժերմեն 90-ականներ եւ Սեւ աստղերի թիմերի մասնակցությամբ:

Ֆրանսիա-98-ի կազմում խաղացել են Բեռնար Լաման, Լոռան Բլանը, Մարսել Դեսային, Բիքսան Լիզարազյուն, Լիլիան Տյուրամը, Կլոդ Մակելելեն, Պատրիկ Վիերան, Յուրի Ջորկաեֆը, Քրիստոֆ Դյուգարին եւ Զինեդին Զիդանը:

Յուրաքանչյուրը 40 րոպե տեւողությամբ խաղերում Սեւ աստղերը 1:1 հաշվով են խաղացել Պարի Սեն Ժերմենի հետ: Այնուհետեւ Ֆրանսիա-98-ը 2:2 հաշվով է ավարտել խաղը Սեւ աստղերի հետ: Ամենագեղեցիկը եղել է Ֆրանսիա-98-ի եւ Պարի Սեն Ժերմենի հանդիպումը: Գրանցվել է ոչ ոքի ` 3:3 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել նաեւ Յուրի Ջորկաեֆն ու Զինեդին Զիդանը: