Ամերիկյան Կանաստոտե քաղաքում կայացած արարողության ժամանակ հռչակավոր բռնցքամարտիկներ Մայք Թայսոնը, Կոնստանտին Ցզյուն, Խուլիո Սեզար Չավես-կրտսերը, մարզիչ Իգնասիո Նաչո Բերիսթայնը, ռինգի ռեֆերի Ջո Կորտեսը եւ կինոդերասան Սիլվեստր Ստալոնեն պաշտոնապես ընդրկգվել են Բռնցքամարտի փառքի միջազգային սրահում:
Փառքի սրահի անդամ են դառնում ոչ միայն բռնցքամարտիկները, մարզիչներն ու մրցավարները, այեւ բռնցքամարտի պրոպագանդայում մեծ ներդրում ունեցող գործիչները, լուսանկարիչները, լրագրողներն ու դերասանները: Ստալոնեին Փառքի սրահում ընդգրկել են դեռեւս 1976 թվականին Ռոկիի դերը համանուն ֆիլմում փայլուն խաղալու համար: Այունհետեւ կինոնկարն ունեցավ շարունակություն հինգ մասերով:




























